Պլանը՝ զավթելով Զանգեզուրը՝ կտրել Իրանի կապը Հայաստանի հետ և սկսել Իրանի մասնատումը՝ ձախողվեց․ Աշխարհի ամենամեծ ճանաչողական պատերազմն Իրանի դեմ

Մանրամասներ

1

Pars Today-ը ուշագրավ հրապարակում է արել իր Տելեգրամ ալիքում, որը ամենայն մանրամասնորեն ներկայացնում է Իրանում և Իրանի շուրջ կատարված իրադարձությունները․ 

 Աշխարհի ամենամեծ ճանաչողական պատերազմն Իրանի դեմ․

Թշնամիների կողմից Իրանի դեմ իրականացված գործողությունները.

Խռովարարներին աջակցել են՝ ԱՄՆ նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինկենը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին, նախկին պետքարտուղար Քլինթոնը, Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մալին, 31 հայտնի ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներ, 37 երաժշտական ​​գործիչներ, 62 հայտնի արևմտյան դերասաններ, մասնավորապես Անջելինա Ջոլին, 15 ականավոր ֆուտբոլիստներ և ֆուտբոլային ակումբներ, թուրք երաժշտական ​​գործիչներ, հազար ֆրանսիացի կինոգործիչներ, որոնցից ոմանք կտրել են մազերի մի մասը և միլիոնավոր անգամ հրապարակել այդ տեսանյութերը, Կանադայի, Շվեդիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի, Չիլիի, Ֆրանսիայի արտգործնախարարները, Հարի Փոթերի մասին գրքի հեղինակը և Բելգիայում գտնվող մի իրանցի կին, ով կտրել է իր մազերը՝ ի պաշտպանություն անկարգությունների մասնակիցների:

Մտել են Բարզանիի ասպարեզ՝ Իրանի վրա հարձակվելու նպատակով։

Իրանցի հայտնիները մեդիա գործունեություն են իրականացրել։

#Mahsa Amini հեշթեգը թվիթերում Reթվիթ է արվել 320 միլիոն անգամ, մինչդեռ Twitter-ն ունի ընդամենը 3 միլիոն պարսկախոս օգտատեր։

Օտարերկրացi է ձերբակալվել, ում ուսապարկում «բասիջ» հագուստ է հայտնաբերվել, ինչպես նաև մի քանի նռնակներ ու ինքնաձիգներ, տասնյակ փամփուշտներ և նիզակի գլխիկներ։ Ենթադրվում էր, որ նրան պետք է նկարահանեին մարդկանց սպանելիս, և հայտարարեին, որ «բասիջը» մարդ է սպանում։

Քուրդիստանի նահանգի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ կարևոր Օշնևիե քաղաքում, 17 հազար մարդ պատրաստ էր քաղաքացիական պատերազմ սկսել։

Սիստան և Բելուջիստան նահանգներում լրատվամիջոցներով հարձակում՝ վերնագրված, թե ոստիկանների հրամանատարներից մեկը բռնաբարել է 14-ամյա աղջկան, որին հաջորդեցին Զահեդանի Մաքքի մզկիթում միաժամանակյա սպանությունները, շուկայի պայթյունն ու հրկիզումը, ոստիկանական պոստերի վրա հարձակումներ, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների անդամների ժամանումներն Իրան։

Քազվինում, ֆերմերի հայտնած տեղեկությունից, խափանվել և կանխվել է Թեհրան-Թավրիզ 1 կմ երկարությամբ երկաթուղային գծի բացուման ժամանակ հարյուրավոր մարդկանց սպանությունը, որը պետք է տեղի ունենար Թավրիզի բողոքի ցույցերի հետ միաժամանակ։

Թեհրանում, լազերային ատրճանակով, մարդկանց տանը ծեծի են ենթարկել, տունը շրջափակել են, և հանկարծ այնտեղից աղաղակելով մերկ երիտասարդ կին է դուրս եկել՝ «Ժողովուրդ, օգնեք, ինձ փորձում են բռնաբարել»։ Այս տունը եղել է գործողությունների պլանավորման կենտրոնը, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ զենքեր և առաջադեմ ռադիոկապի միջոցներ։ Այդ կինը հետագայում մատնել և հանձնել է Իրանի տարբեր քաղաքներում Մոսադի 11 բազա, որոնք բոլորը ձերբակալվել են։ Միայն այդ հենակետերից մեկում հայտնաբերվել է 137 միավոր զենք, որտեղից այդ գիշեր զինված գործողություն պետք է իրականացվեր։

Առանց համարանիշի վեց ավտոմեքենաների նստատեղերի տակ մեծ թվով ինքնաձիգեր են հայտնաբերվել։

Սպահանում 52 կգ պայթուցիկով կին է ձերբակալվել, ով պետք է պայթեցներ Սպահանի պատմական շուկան։

Շիրազում կալանավորված հրեային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան փախցնելու, կամ սպանելու նպատակով անկարգությունների մի քանի մասնակիցներ հարձակվել են հիվանդանոցի վրա, որպեսզի հրեան չընկնի ուժայինների ձեռքը։

Ձերբակալվել է 17 ոստիկանի վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը։

Կալանավորվել են ԻՀՊԿ-ի համարներով և տարբերանշաններով երկու ավտոմեքենաներ, որոնք հարձակվել են մարդկանց վրա և ծեծել կանանց։

Թեհրանում՝ Շարիֆի համալսարանի մոտ, մեքենան վրաերթի է ենթարկել մի քանի ոստիկանների, այնուհետ կրակոցներ են եղել ոստիկանների վրա, սակայն ի վերջո հանցագործները ձերբակալվել են։

Ոստիկաններին զինաթափելու նպատակով՝ հարձակվել են Թեհրանի ոստիկանական բաժանմունքի վրա։

Հասարակության մեջ վախ տարածելու նպատակով՝ Թեհրանում դաժան ծեծել են հիջաբով կնոջն ու նրա երեք տարեկան երեխային։

Պայթուցիկ սարքերով, տարբեր քաղաքներում կրոնական ընտանիքների մեքենաների վրա մի քանի հարձակումներ են իրականացվել։

Իրանական ԻՀՊԿ-ի կողմից Իրաքյան Քրդստանում խոցվել է 32 կետ, ահաբեկիչներից ու անջատողականներից սպանվել է 5000 մարդ։

Թուրքիայում գաղտնի հանդիպում է եղել, որին մասնակցել են «Մունաֆիկին», «Կոմլե», «Պեժակ», «Պակ» միապետ ղեկավարները և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչներ։

Հաջորդ պլանը Ադրբեջանում և Հայաստանում էր՝ կտրել Իրանի կապը Հայաստանի հետ՝ զավթելով Զանգեզուրի շրջանը, և արդյունքում կկտրվեր Իրանի ճանապարհը Եվրոպայի հետ, և այդպիսով նրանք կսկսեն մասնատել Իրանը, բայց Աստծո ողորմությամբ իրենց. պլանը ձախողվեց.