Սառը պատերազմը պաշտոնապես սկսվել է

Մանրամասներ

1

Երկուշաբթի օրը Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը հանդիպել են Անկարայում՝ երկու երկրկների միջև անվտանգության հարցերով հաղորդակցությունը պահպանելու համար։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ուկրաինան և խաղաղ բանակցություններն անգամ չեն էլ քննարկվել այդ հանդիպման ժամանակ։

Փորձագիտական դաշտի կարշիքով՝ սառը պատերազմը պաշտոնապես սկսվել է։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ հանդիպումից ընդամենը մեկ օր անց՝ Լեհաստանի Լյուբլինյան շրջանում ռուսական երկու հրթիռ է ընկել, ինչի պատճառով 2 հոգի մահացել են։ Լեհաստանում անմիջապես Ազգային անվտանգության և պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստ հրավիրեց։ Հունգարիան նույնպես պաշտպանության խորհրդի հրատապ նիստ հրավիրեց։ Լեհաստանի հարեւան՝ ՆԱՏՕ անդամ պետությունների հայտարարությունների երկրներն ամենակոշտ հայտարարություններով հանդես եկան։

Էստոնիայի ԱԳՆ․ «Էստոնիան պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։ Մենք լիակատար համերաշխության մեջ ենք մեր մերձավոր դաշնակից Լեհաստանի հետ»։

Լատվիայի ՊՆ․ «Ռուսաստանի հանցավոր ռեժիմը հրթիռներ է արձակել, որոնք ուղղված են ոչ միայն Ուկրաինայի բնակչությանը, այլև ընկել են Լեհաստանում ՆԱՏՕ-ի տարածքի վրա»։

Լիտվայի նախագահ․ «ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ պետք է պաշտպանված լինի»։

Ֆրանսիան միացավ ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ ստուգելու հրթիռների անկման մասին տեղեկությունները։