Ռուսական 2 հրթիռ է ընկել Լեհաստանում․ Կա 2 զոհ․ Ազգային անվտանգության և ՊՆ խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել

Մանրամասներ

Լեհաստանի Լյուբլինյան շրջանում երկու հրթիռ է ընկել։ Հաղորդվում է մահվան երկու դեպքի մասին։

Վարչապետ Մորավեցկին Ազգային անվտանգության և պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում։

Պենտագոնը դեռ չի կարող հաստատել Լեհաստանում ռուսական հրթիռների ընկնելու մասին տեղեկությունը, հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ Պատրիկ Ռայդերը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում այս հաղորդագրությունը լուրջ են ընդունում և ստուգում։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ պաշտպանելու ենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է գեներալը՝ մեկ անգամ ևս հավելելով, որ հրթիռների մասին լուրերը դեռ չեն հաստատվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեհաստանում «ռուսական հրթիռների» ընկնելու մասին հայտարարությունը սադրանք է անվանել. «Լեհական զլմ-ների պնդումները «ռուսական հրթիռների» ընկնելու մասին նպատակաուղղված սադրանք են։ Ռուսաստանը որևէ ռազմական ակտիվություն չի ցուցաբերել լեհ-ուկրաինական սահմանի ուղղությամբ»։