Չինաստանը զգուշացնում է Ռուսաստանին` այս անգամ առաջին դեմքի մակարդակով

Մանրամասներ

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Ինդոնեզիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հայտարարել է միջուկային զենքի կիրառման և միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին։ Այս մասին ասվում է Չինաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ։

Ինդոնեզիայում Հնդկաստանից ու ԱՄՆ-ից հետո միջուկային զենքի կիրառման անթույլատրելիության մասին առաջին դեմքի մակարդակով հայտարարում է մեկ այլ միջուկային տերություն՝ Չինաստանը։ Այս զգուշացումներն ուղղված են Ռուսաստանին, փորձագետների գնահատմամբ՝ Հնդկաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը վճռական նշանակություն ունի, քանի որ Մոսկվան այս երկրները համարում է բարեկամական։