Վիդեո․ Դատախազությունը «Սիլ պլազայի», «Գոլդեն փելեսի» տարածքները պետությանը վերադարձնելու գործընթաց է սկսել

Մանրամասներ

Դատախազությունը դատարանից պահանջում է պետությանը վերադարձնել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող շենքը, որը ժամանակին սեփականաշնորհվել է, թեև օրենքը դա արգելել է: Ավելին, օգտագործման իրավունքով փոխանցված շենքը պետք է դառնար հայ նկարիչների կտավների վաճառատուն, բայց օգտագործվել է այլ բիզնես նպատակների համար:

Դատախազությունը նմանատիպ մեկ այլ հայցով էլ վիճարկում է «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելեսի» տարածքի տրամադրման օրինականությունը: Դատախազությունը ուսումնասիրում է նաև Նորքի այգիների ենթադրյալ ապօրինի օտարման դեպքերը: