Վրաստան ժամանած շուրջ 700 000 ՌԴ քաղաքացիների մեծ մասը մեկնել է Հայաստան, Թուրքիա․ Զուրաբիշվիլի

Մանրամասներ
ա

Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի սկզբից ի վեր Վրաստան է ժամանել ավելի քան 700 հազար ՌԴ քաղաքացի, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Radio France-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ 700 հազար ռուսներից միայն 100 հազարն է մնացել Վրաստանում, մնացած 600-ը մեկնել են Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ։

«Ընդհանուր առմամբ՝ Վրաստան եկած ՌԴ քաղաքացիների մեծ մասը չի ցանկանում մասնակցել պատերազմին»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը հավելել է, որ Վրաստանում է գտնվող Ուկրաինայի քաղաքացիների թիվը շուրջ 30 000 է։