Իրան-ԱՄՆ ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է

Մանրամասներ

ԱՄՆ աշխատանքի վիճակագրության դաշնային բյուրոն սեպտեմբերին հայտնել է Իրանից ԱՄՆ ապրանքների արտահանման աճի մասին, որի արդյունքում երկու երկրների միջև 2022թ. 9 ամսվա ապրանքաշրջանառությունը հասել է 42 միլիոն դոլարի։

Իրանի և ԱՄՆ-ի միջև 2021 թվականի 9 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը հասել էր 29,9 միլիոն դոլարի, որը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 42,2 միլիոն դոլարով ավել էր։

Իրանից ԱՄՆ ներմուծումը հասել է 10,9 մլն դոլարի՝ 2021 թվականի համեմատությամբ աճելով 18 անգամ։