Ես պրոբլեմ չունեմ. Փաշինյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ երթուղիների հարցում։ Մենք, ընդհանարպես, ոչ մի պրոբլեմ չունենք, ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ, բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է այդ երթուղին տեխնիկապես իրագործելի»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադանալով Ադրբեջանի գործողություններին։

«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են, եթե նույնիսկ կարող են լինել բանավոր քննարկումներ, դրանք պետք է արտահայտված լինեն հրապարակային տեքստերում»,–ասաց Փաշինյանը։

«Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու համար ոչ մի խոչընդոտ այսօր չկա․ խոչընդոտը միայն Ադրբեջանի իշխանության դիրքորոշումն է»,-նշեց վարչապետը։