Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել. ԱՄՆ բանակի միացյալ շտաբի պետ

Մանրամասներ

 

ա

ԱՄՆ բանակի միացյալ շտաբի պետ Մարկ Միլին ասել է, որ ուկրաինական պատերազմի ժամանակ ավելի քան 100 հազար ռուս զինծառայող է զոհվել և վիրավորվել։ Ուկրաինական զինված ուժերը, հավանաբար, նույնպես կրել են նման մեծության կորուստներ։

Նյու Յորքի տնտեսական ակումբում ունեցած ելույթի ժամանակ Միլլին ասել է նաև, որ իր գնահատականներով սպանվել է նաև մոտ 40 հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ․ «Խոսքը 100 հազարից ավելի սպանված և վիրավոր ռուս զինվորականների մասին է։ Հավանաբար, նույնը ուկրաինական կողմից։ Սա մարդկային տառապանքի հսկայական մասշտաբ է»: