Հատ-հատ բոլորին տրաքացնելու եմ. Քթները մտցրել են իմ ընտանիք. Սաղաթելյան. VIDEO

Մանրամասներ

Հայաստանի ողջ իրավական համակարգը իմ, իմ հարազատների, ընտանիքի նկատմամբ արել է՝ ինչ կարողացել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով տարիներ առաջ Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության գործին, որով անցնում են բուհի նախկին ռեկտորը, նաեւ շոշափվում է իր հոր անունը:

«Իմ հարազատների շրջապատում չկան մարդիկ, որ հանցաքննված չեն, երկու ամիս առաջ խուզարկություն են արել, հորս էլ են հարցաքննության կանչել, եղբորս ու հորեղբորս տղայի վրա մեկ այլ դրվագով, իբր ցույցերի ժամանակ մարդ ծեծելու համար գործ են հարուցել: Քթները մտցրել են իմ ընտանիք, արել են ինչ կարողացել են; Ձեզ վստահեցնում եմ՝ իրենց բոլոր փորձերը՝ ինձջնից ստեղծել թալանչու կերպար, չի ստացվելու, դա անհնար է»,-ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով կոնկրետ այդ գործին՝ նա ասաց. «Այդ գործը ծայրից ծայր շինծու է: Այն մարդիկ, որոնց մասին խոսվում է, որեւէ մեղք չունեն այս ամենի հետ: Օրինակ, Արմեն Աշոտյանն իմ ընկերն է, այդ մասին ես հայտարարել եմ 2018-ի հուլիսի 2-ին հրապարակային: Արմեն Աշոտյանի մեղքն այս պատմության մեջ այն է, որ մենք ուսանողական տարիների ընկերներ ենք: Այս ընթացքում փորձում են շատ անմեղ մարդկանց ստիպել, ճնշել, որ ինչ-որ կեղծ ցուցմունքներ տան: Ինձ հրավիրել են այդ գործով 2 տարի առաջ:

Այս գործը 4 տարվա է, այս գործը քննել են ԱԱԾ երկու պետեր, հետո գնացվել է ՀՔԾ, հետո քննչական, հետո վերադարձել է ինչ-որ հիմնարկ: Ամեն կերպ ստիպում են, որ մի բան գտեք, մի բան արեք, էդ խեղճերն էլ ինչ կարողանում, անում են, բայց չի ստացվում: Փորձում են շեղել, ճնշել՝ չհասկանալով, որ դրա ժամանակը վաղուց անցել է: Այդ մեթոդներով չեն կարող խոսել մեզ հետ: Արա, ո՞վ են սրանք: Ուղղակի չեմ ուզում շեղվեմ, էդ հարցերից խոսեմ, որ խոսեմ, հատ-հատ բոլորին տրաքացնելու եմ, ասելու եմ՝ ով ով է, ինչ են ուզում սարքել ու չի ստացվում»,-ասաց նա: