Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել. Պատճառը հայտնի է

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել։ «Sputnik-Վրաստանը» հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 15:00 - 22:00-ն Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի 129-րդ կմ-ում գտնվող Ցդո թունելով սահմանափակված է կցորդներով եւ կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Տրանսպորտի այլ տեսակների համար երթեւեկությունն ազատ է։

Թունելի փակվելու պատճառը ճանապարհի ասֆալտապատումն է։