Հրշեջ-փրկարարները մարել են «Պռոշյանի կոնյակի գործարանում» բռնկված հրդեհը

Մանրամասներ

1

Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։45-ին։