Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 931.576 մլն դոլար կամ 4 տրիլիոն 031 մլրդ 524.6 մլն դրամ։ Նախորդ ամսվա համեմատ պարտքը նվազել է 60.540 մլն դոլարով կամ 12 մլրդ 984.1 մլն դրամով։ Արտաքին պարտքը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 146.975 մլն դոլար՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 141.517 մլն դոլարով կամ 50 մլրդ 151.2 մլն դրամով։
Նշենք, որ այս տարվա սկզբին ՀՀ արտաքին պարտքը կազմել էր 6 մլրդ 648.396 մլն դոլար։ Այս տարվա ընթացքում ըստ ամիսների պարտքի ցուցանիշի նվազում է արձանագրվել։
Արտաքին պարտքից 5 մլրդ 613.341 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
0Comments