ԼՀԿ-ն կշարունակի ՔՊ-ի հետ համագործակցել խաղաղության օրակարգի և հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման շուրջ. Մարուքյան

Մանրամասներ

1

Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնն ստնաձնելու կապակցությամբ։

«Թվիթեր»-ի միկրոբլոգի իր գրառման մեջ Մարուքյանը նաև նշել է. «ԼՀԿ-ն այսուհետ ևս կշարունակի համագործակցել «Համապարփակ խաղաղության» օրակարգի, ինչպես նաև 2018թ. հեղափոխությամբ հռչակված արժեքների առաջ մղման և պաշտպանության շուրջ»: