Հայտնի է քանի մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին

Մանրամասներ
ա

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում ժամը 15:00-ից հրավիրել էր միասնության հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:00-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5620 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։