Ռուսական կողմը խոսք էր տվել, որ Սոչիում հստակ կնշվի ԼՂ հիմնախնդրի մասին, բայց դա տեղի չունեցավ. Գրիգորյանը փակագծեր է բացել Սոչիի հանդիպումից

Մանրամասներ

1

Երբ հայտնի է դարձել Սոչիում կայանալիք հանդիպման օրը, Երևանը փորձել է ռուսական առաջարկներին աջակցություն ցույց տալ։ Այս մասին այսօր factor.am-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք մի քանի անգամ փորձ ենք կատարել, որպեսզի հստակ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսք կար։ Իհարկե՝ ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Ի դեպ, մենք նաև խաղաղապահների տեղակայման մասով ուզում էին հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ և փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։

Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետի՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ և փորձել լուծումներ գտնել»,- ասել ՀՀ ԱԽ քարտուղարը։

Արդյո՞ք ՌԴ-ն խոսք տվել է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետը, որը վերաբերում է ԼՂ-ի կարգավիճակի հարցն ապագային թողնելուն, իրականանա։ Հարցին Արմեն Գրիգորյանը պատասխանել է․

«Բանակցությունները ոչ թե խոստումների, այլ մոտեցումների քննարկում են։ ՀՀ-ն ներկայացրել է իր մոտեցումները և ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար և ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարևոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ ուրիշ»։

Հայաստանի տարածքից մոտ 130 ք/կմ օկուպացրել է Ադրբեջանը 2021-2022 թվականներին։ Ի՞նչ պատասխաններ ստացավ ՀՀ-ն ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից, որոնց գրավոր դիմել է ռազմական աջակցության խնդրանքով։ Արմեն Գրիգորյանը նշել է, որ պատշաճ արձագանք չկա ՀԱՊԿ-ից․

«ՀՀ-ի պահանջը ՀԱՊԿ-ից շարունակում է մնալ այն, որ օգնեն ՀՀ-ին՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար»։

Ըստ Արմեն Գրիգորյանի, Հայաստանը երբեք էլ միջանցք չի տալու, վերջին ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ն հրաժարվում է միջանցք տրամադրել և փորձում են ռազմական ուժով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանն այդպիսի քայլեր անի։

«Դրա համար էլ մենք աշխատում ենք այլ գործընկերների հետ, որպեսզի մեզ օգնեն նման իրավիճակի խնդիրներ լուծել։ Ի դեպ, այս հարցերը մենք հրապարակային կամ ոչ հրապարակային բարձրացնում ենք ՌԴ-ի մեր գործընկերների առաջ»,-ասել է ԱԽ քարտուղարը։

1