«Ցավում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի ճշմարտություններ այդպես էլ չգիտակցեց»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ նշելով.
«▪︎ «Բանկցողին փոխենք, որ ժամանակ» շահենք բանաձևը բացահայտում է հարթակի ընդդիմության պրիմիտիվ պատկերացումները քաղաքականության մասին՝ ընդամենը լեգիտիմացնելով Փաշինյանի լուզեր իշխանությունը: Պատերազմում պարտված երկիրը ժամանակ ու պատրանքային հնարավորություններ փնտրելու ռեսուրս չունի, նրա խնդիրը՝ հնարավորինս քիչ ռիսկերով ու կորուստներով խաղաղության պայմանագիր կնքելն է:
▪︎ Խորհրդարանական այսօրվա ընդդիմությունը, իրեն դիրքավորելով որպես ռուսամետ, ամենամեծ հարվածն է հասցնում Ռուսաստանի իմիջին, հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանք նույնացնելով քրեաօլիգարխիկ համակարգի ռեստավրացիայի հետ:
▪︎ Հարթակի ընդդիմությունը հետևություններ չի արել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ շեշտը դնելով բլիցկրիգային լուծումների մարտավարության վրա:
Եթե Ռոբերտ Քոչարյանն իրականում ուզում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ապա դրա համար ոչ թե պետք է շտապեր անոնսավորել իր մասնակցությունը վաղվա հանրահավաքին, այլ հայտարարեր քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին»:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտնել է նոյեմբերի 5-ին սպասվող հանրահավաքի մասին:
0Comments