Ծարավ Աղբյուրի փողոցում «Toyota Corola» և «Land Rover» մակնիշների ավտոմեքենաները բախվել են և բռնկվել

Մանրամասներ

1

Նոյեմբերի 4-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 121/4 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Corola» (վարորդ՝ Դ․ Ն․, ծնված 2001 թ․) և «Land Rover» (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները և բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:14-ին:

Այրվել են «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը, «Land Rover» մակնիշի ավտոմեքենայի՝ բեռնախցիկը և սրահը:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականը և հոսանքազրկել «Land Rover» մակնիշի ավտոմեքենան: