Արսենալը կրկնել է Եվրոպա լիգայի ռեկորդը

Մանրամասներ

1

Լոնդոնի «Արսենալը» հերթական անգամ առաջին տեղը զբաղեցրեց իր խմբում Եվրոպա լիգայի մրցաարում։

«Արսենալը» 15 միավորով զբաղեցրին առաջին տեղը՝ երկու միավորով առաջ անցնելով նիդեռլանդական ՊՍՎ-ից:

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Արսենալը» խմբային փուլին մասնակցելիս բոլոր հինգ դեպքերում էլ առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի լիգայի իր քառյակում։ Այսպիսով, լոնդոնցիները կրկնեցին ավստրիական «Զալցբուրգի» ռեկորդը, որը նույնպես 2009 թվականին մրցաշարի վերակազմավորումից հետո հինգ անգամ զբաղեցրել է առաջին տեղը խմբային փուլում։

Եզրափակիչ տուրում Միկել Արտետայի թիմը նվազագույն հաշվով հաղթեց շվեյցարական «Ցյուրիխին»՝ Կիրան Տիրնիի գոլի շնորհիվ։

armsport.am