Մեսսին ՊՍԺ-ին խնդրել է իրեն շուտ բաց թողնեն ազգային հավաքական

Մանրամասներ

1

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է փարիզցիների գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ՝ կապված իր՝ ազգային հավաքական հեռանալու հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Անդրես Յոսսենը իր սոցցանցերում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին Գալտիեին խնդրել է իրեն թույլ տալ լքել ֆրանսիական ակումբը հաջորդ շաբաթվա վերջին։ Նոյեմբերի 7-ին նա պետք է ժամանի հավաքական։

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը կանցկացվի Կատարում 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է։ C խմբում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի և Լեհաստանի հետ: