Մեր անցակետերը պատրաստ են ընդունել ադրբեջանցիներին, ի՞նչ վտանգների մասին է խոսքը․ Ռուստամ Բադասյան

Մանրամասներ

1

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը անդրադարձավ  ադրբեջանցիների մուտքը ՀՀ ապահովելու՝ վարչապետի հանձնարարականի ուղղությամբ կատարված աշխատանքներին։

«Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։  Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»,- ասաց Բադասյանը։

Հարցին՝ այս գործընթացները ի՞նչ վտանգներ իրենց հետ կարող են բերել, ՊԵԿ նախագահը ասաց․ «Ոչ մի, ի՞նչ վտանգների մասին է  խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։ Գործընթացը կարելի է ասել ավարտված է։ Եթե մյուս կողմը ևս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»։

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրմանը և արգելքներին՝ Բադասյանն ասաց․«Թուրքական ապրանքների ներկրումը արգելելու ոչ մի նախաձեռնություն չկա, նման նախաձեռնության անհրաժեշտություն ևս չեմ տեսնում»։