Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Մանրամասներ

Նոյեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովը։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը․ «Ես կարող եմ կրկնել այն, ինչը ոչ մեկ անգամ է հայտարարվել ՌԴ նախագահի կողմից. մեր կարծիքով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին, երբ ձևավորված կլինեն բոլոր կողմերի համար ընդունելի պայմաններ՝ այս հարցի արդար որոշման համար, բայց իհարկե, դա պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքում»։